Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • ՀԱԿ-ը բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ-ում

    ՀԱԿ-ը բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ-ում

    23.06.2015| 17:37
    ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց, որ Կոնգրեսը շրջում է ոստիկանության բաժանմունքներում, հիվանդանոցներում, հանդիպումներ ունենում բերման, բռնության ենթարկված լրագրողների, քաղաքացիների հետ։
  • Ցավում եմ, որ մեր քաղաքացիներն իրենք իրենց չվստահեցին

    Ցավում եմ, որ մեր քաղաքացիներն իրենք իրենց չվստահեցին

    23.06.2015| 17:36
    ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՜չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26-ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ նախագահի հետ:
  • Ոչինչ դեռ ավարտված չէ՝ պայքարը շարունակվելու է

    Ոչինչ դեռ ավարտված չէ՝ պայքարը շարունակվելու է

    23.06.2015| 11:59
    Երկու տարբեր իրավիճակներ մի գիշերում՝ եթե երեկ հայ ոստիկանները դրսևորում էին իրենց «նոր որակները» Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների նկատմամբ, լուսադեմին նրանք մեկ հրամանով վերադարձան իրենց բուն որակներին՝ քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցների բուռն աջակցությամբ:
  • «Բժի՛շկ, անձդ բուժիր»

    «Բժի՛շկ, անձդ բուժիր»

    23.06.2015| 01:03
    Նախորդ օրը ես «պատիվ» ունեցա խոսելու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանի հետ. դեռ զանգիս նպատակն իրեն չհայտնած` հարգարժան Չուքասզյանը տարիներ, դարեր իր կոդում կուտակած «սպանիչ» էներգետիկայով, միանգամից, թե` Դուք ինչո՞ւ եք զանգել ինձ, Դուք պետք է ինձնից ներողություն խնդրեք, որովհետև իմ հոր մասին բաներ եք գրել Ձեր էջում…
  • Անդրիասն էլի «սոլո» է մտել

    Անդրիասն էլի «սոլո» է մտել

    23.06.2015| 00:54
    Կիրակի կեսօրին, երբ արևն իր տարերքի մեջ էր, Ազատության հրապարակում մի քանի երիտասարդներ, շոգից թուլացած, «պայքարում» էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
  • Ազատության հրապակից մինչև Սահմանադրական դատարան

    Ազատության հրապակից մինչև Սահմանադրական դատարան

    22.06.2015| 21:28
    Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության սկսած նստացույցի մասնակիցների տված վերջնաժամկետը սպառվեց այսօր, ժամը յոթին, նրանց որևէ պատասխան չտրվեց:
  • Կառավարությունը ի հեճուկս ԱԺ-ի

    Կառավարությունը ի հեճուկս ԱԺ-ի

    21.06.2015| 21:09
    Կառավարությունը Ազգային ժողովին թույլ չի տալիս գնալ արձակուրդ:
  • «Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները գիշերել են Ազատության հրապարակում

    «Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները գիշերել են Ազատության հրապարակում

    21.06.2015| 21:06
    «Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
  • Ազատության գիշեր՝ Ազատության հրապարակում

    Ազատության գիշեր՝ Ազատության հրապարակում

    20.06.2015| 10:35
    Ազատության հրապարակում «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման վերածվեց նստացույցի։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որը 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։
  • Ընդդիմադիրները նախագահին երկու «թևով» են ներկայացել

    Ընդդիմադիրները նախագահին երկու «թևով» են ներկայացել

    19.06.2015| 00:24
    Նախօրեին հանրությունն իրազեկվեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը: